Թաս

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Իրանն աստիճանաբար լայնացող, ուռուցիկ, բերանը՝ փոքր-ինչ դուրս ճկված: Դրսից՝ շրթի վրա փորագրված են կետեր, որից ցած՝ իրանի վրա, եռանկյունաձև նախշն է, որին հաջորդում է ուղղահայաց փոքր գծերի շարքը: Ներսից՝ բերանին փորագրված է երեք շրջագիծ, որոնցից երկուսի միջով անցնում է զսպանակաձև նախշաշարը: Այնուհետև միմյանցից քիչ հեռավորությամբ փորագրված են նշաձև նախշեր: Հատակն ամբողջությամբ նախշազարդված է բուսական զարդանախշերով: Տրամագիծ (սմ)՝  բերանի՝ 15,5 Բարձրություն (սմ)՝  5,5 Նյութը՝  պղինձ, անագ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոյեմբերյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի երկրորդ կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  965/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-187/1