Թաս

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դեղնավուն կավից, խորը, բարձր և գոգավոր նստուկվ, դեպի վեր լայնացող, քիչ կոր և հաստ պատերով: Ներսի մակերեսը պատված է կանաչ ջնարակով և հարդարված գծագիր զարդերով: 3 հատ կրկնակի շրջանակի մեջ արված են հորիզոնական գծեր, շրջանակների միջև՝ պսակի տակով անցնում են կրկնակի կիսակոր գծեր, որոնց ներսում ձգված պարույրներ են: Նստուկի կենտրոնում՝ փորագիր շրջանակի մեջ, սխեմատիկ կենաց ծառ է գծազարդված: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 21.5 Բարձրություն (սմ)՝  7.6 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Դվին, №1 տեղամաս, №6/7 հոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XII-XIII դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Կ. Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/241 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54