Թաս

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Լայն փռված շրթով, օղակաձև, լայն, ոչ խորը նստուկով: Թաց անգոբի վրա արված են զարդանախշեր: Պսակի եզրից մինչև նստուկը անցնում է եռաշարք կեռիկներով զարդագոտի: Նստուկին թևավոր խաչի պատկեր ՝սվաստիկա կա : Նկարներն անելուց հետո մակերեսը պատվել է կանաչ ջնարակով, հետո թրծվել հնոցում: Նստուկը լայն է, ոչ շատ բարձր, օղակաձև: Տրամագիծ (սմ)՝  նստ.՝ 9 Բարձրություն (սմ)՝  7 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Դվին, №1 տեղամաս, №9 քառակուսի, հոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  X-XI դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Կ. Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/72 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54