Թաս

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Անոթի ներսի մակերեսը բոլորող երկու շրջագոտիների զարդահարդարումը ներկայացնում է բարդ ու խճողված մի կոմպոզիցիա: Շրթեզրի գոտու վրա միահյուսված քուֆի գրություններ են և բուսական զարդաձևեր: Կենտրոնին մոտ գոտու վրա պատկերված են բարձրացողուն եռատերև և հնգատերև սրածայր թփեր: Նկարազարդումն արված է մուգ կանաչի և կոբալտի երփներանգ գույներով և պատած սպիտակ թափանցիկ ջնարակով: Տրամագիծ (սմ)՝  21 Նյութը՝  հախճապակի, ջնարակ Հայտնաբերման վայրը՝  Դվին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XII-XIIIդդ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  ՀՆ 1907/119