Թատրոն և երաժշտություն: Թատերական երաժշտական պատկերազարդ հանդես, N5

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Բնօրինակի անվանում՝  Թատրոն եւ երաժշտութիւն: Թատերական երաժշտական պատկերազարդ հանդէս, N5 Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր-հրատարակիչ՝ Անտօն Մայիլեան. Թատրոն եւ երաժշտութիւն: Թատերական երաժշտական պատկերազարդ հանդէս, N5. Չորրորդ տարի, մայիս. - Բագու, 1914, էլեքտրաշարժ Ս. Թ. Շահբագեանի: Շապիկը բաց կանաչ ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, վրան տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, նաև համարի բովանդակությունը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Էջագրությունը սկսվում է էջ 57-ից և շարունակությունն է նախորդ՝ N4 համարի էջագրության: Էջ 57-ի ներքևի աջ մասում՝ բնագրի վրա, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են: Կազմող՝  խմբ.-հրատ.` Անտոն Մայիլյան Էջ՝  57-76 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Լայնություն (սմ)՝  18 Երկարություն (սմ)՝  27 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1035-4