Թափառական հրեա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Թափառական հրեայ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Էօժէն - Սիւ. Թափառական հրեայ. Հատորներ Ա և Բ (համակազմ). Թարգմանեց ի գաղղիականէ Կարապետ Ս. Իւթիւճեան. - Կ. Պօլիս, 1867-1868, ի տպարանի «Մասիս» լրագրոց: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները պատված են սև գույնի թղթով: Կռնակը սև կաշվից է, վրան ոսկեգույն տառերով դրոշմված են վերնագիրն ու մանր նախշեր: Ֆորզացները մոխրականաչավուն թղթից են: Հատոր «Բ» - ի վերջին էջ 338-ին հաջորդող թերթի վրա կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը խունացած և թեթև մաշված են: Հեղինակ՝  Սյու, Էժեն Թարգմանիչ՝  Յութուճյան Կ. Էջ՝  հտ. Ա - (Ա - Զ), 326; հտ. Բ - 338 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  հտ. Ա - 1867; հտ.Բ - 1868 Լայնություն (սմ)՝  11 Երկարություն (սմ)՝  16,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/518 /1-2/