Թբիլիսիի հայկական շուկան 19-րդ դ. վերջին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է Թբիլիսիի հայկական շուկան 19-րդ դ. վերջին: Երևում է երկթեք տանիքով երկհարկանի կառույց է, որի երկրորդ հարկը ունի փայտաշեն պատշգամբներ: Աջ կողմի պատշգամբից կախված են նախշազարդ գորգեր: Առաջին հարկում տեղավորված են առևտրական կրպակները, որոնց առջևում կանգնած են գոգնոցներ կապած առևտրականներ և գնորդներ: Կրպակների մոտ կան լիքը պարկեր, արկղեր, աջ կողմում գորգեր են գետնին գցած, ձախ կողմում երևում են սայլեր և մարդիկ: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  18.2 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թբիլիսի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIXդ. վերջ Բարձրություն (սմ)՝  12.8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4541/3 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-300