Թեյնիկ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Թեյի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թեյնիկ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հատակը հարթ է , կլոր: Իրանը ուղիղ է , դեպի վեր բարձրանալով վերևի հատվածում ունի գոգավորություն, շուրթը ավելի նեղ է, քան հատակը: Հիմքից քիչ վերև ամրացված է կնճիթանման ծորակը, որի հիմքի հատվածում լայն է և դեպի վեր բարձրանալով՝ նեղանում է: Թեյնիկն ունի ժապավենաձև, երկու կողմերից դուրս ճկված կանթ: Այն մեկական գամով ամրանում է սակրաձև տախտակների: Դրանք էլ իրենց հերթին ամրանում են իրանին երեքական գամերով: Ներսի կողմից՝ ծորակի հետ ամրանալու հատվածում, ունի վերադիր քամիչ: Նյութը՝  պղինձ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ամասիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի առաջին կես Չափս՝  14 x 17 .5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8294/1 Բաժնեհաշվառանիշ՝  Մ-806/1