Թենիսիստներ (1983)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կանաչ չեզոք ֆոնին երկու երիտասարդ աղջիկ: Կտավի աջ կողմում երկաթե բազրիքին նստած աղջիկ՝ կարճ մազերով, սպիտակ շապիկով, սև կիսավարտիքով և սպիտակ կիսագուլպաներով: Կրծքի մոտ պահած թենիսի մեծ ռակետ: Կողքին կանգնած աղջիկ, նույնպես կարճ մազերով, հագին ուսաբաց բլուզ, կարմիր կիսավարտիք, սև կիսագուլպաներ: Մարմինը դիմահայաց, գլուխը շրջած կիսադեմով դեպի նստած աղջիկը: Ձախ ձեռքով կրծքի մոտ պահած թենիսի ռակետը: Հեղինակ՝  Աշոտ Ադամի Հովհաննիսյան (1929-1997) Նյութը՝  կտավ,յուղաներկ Չափս՝  160*115 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ-620/2