թերթ «Ավանգարդ»-77 /10679/., «Ճակատագիրն  իբրեւ պատմություն»-էջ`4-րդ

թերթ «Ավանգարդ»-77 /10679/., «Ճակատագիրն իբրեւ պատմություն»-էջ`4-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածագիրը նշում է, որ պրոլետարական կեցվածք ընդունած գրողները 1930-ական թվականի սկզբներից հանդես էին գալիս որպես պետության կողմից հովանավորվողներ, իսկ ազգային գրողները ստիպված էին պաշտպանվել մինչեւ ուժասպառ լինելը, վերջում արյունոտ զոհասեղանին դնելով իրենց հանճարն ու անունը: Հալածանքի ու մահվան օղակի մեջ էին ամենատաղանդավորները եւ նրանց մեջ առաջին երթին Չարենցն ու Բակունցը: «Սխրանք էր այդ սերնդի կյանքն ու գործը, գրական ֆիդայություն` կոչված պահել-պահպանելու հայրենիքն ու ժողովրդի հետնորդներին ժառանգելու պամության հիշողությունը, ազնիվ ու նվիրյալ կյանքի արդարությունը եւ անգամ հակամարդկային թունավոր իրականության դարերի ու խարդավանքների միջից պայծառ ու լուսավոր նայելու սերունդների աչքերին,- գրումէ Դ. Գասպարյանը: Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1989, հունիս 23 Չափս՝  59,5x42սմ Տպարան՝  Հկկ կենտկոմի հրատարակչության տպարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4511 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6781