թերթ «Ավանգարդ» թիվ 61/ 9058/., «Չարենցի թարգմանակ...
թերթ «Ավանգարդ» թիվ 61/ 9058/., «Չարենցի թարգմանական փորձից» էջ` 4-րդ:
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
«Թարգմանական արվեստի տոն» խորագրի ներքո Գր. Հակոբյանը ներկայացրել է իր դիտարկումները Ե. Չարենցի կատարած արձակ ամենամեծ թարգմանության մասին-գերմանացի նշանավոր գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Արեվմտյան ֆրոնտում անփոփոխ է» վեպի մասին, գերմաներեն լույս աշխարհ է եկել 1929թ.-ին: Չարենցն այն թարգմանել է 1930-31-ին, տպագր. 1932-ին: Վեպը 1914-1918թթ. առաջին համաշխարհային պատերազմի գերմանա-ֆրանսիական ռազմաճակատի մասին` զարհուրելի ու ցնցող բազում ու բազմապիսի պատկերներով: Թե Չարենցը, թե Ռեմարկը 17 տարեկան պատանիներ, տարբեր վայրերում անցել են այդ պատերազմի շիկացած բովով, որի արդյունքում ծնվեց Չարենցի «Դանթեական առասպել»-ը /1916թ. Թիֆլիս, Դեմարկի վեպը ծնվեց 1929թ-ին: Դրանք լրացնում են իրար` կազմելով Դանթեի
նկարագրած դժոխքից էլ ավելի զարհուրելի տեսարաններ:
Թարգմանիչ Չարենցն ինքն է որոնել ու գտել հայերեն այն պատկերավոր, դիպուկ արտահայտությունները, որ ժողովուրդն է օգտագործում, որը վկայում եվ հաստատում է` թարգմանական աշխատանքը
ստեղծագործական աշխատանք է:
Առաջին էջի վերին աջ եզրի մոտ ՉՏԹ կնիքն է:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2425
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 5669