թերթ "Լիցա նացիի"-"Պամյատի անգելա սպասիտելյա"էջ`12-րդ

թերթ "Լիցա նացիի"-"Պամյատի անգելա սպասիտելյա"էջ`12-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Բնօրինակի անվանում՝  Лига Нации-''Памяти ангела-спасителя'', с.12 Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածի հեղինակն է Էմմա Բուդաղյանը` ՉՏԹ նախկին տնօրենը: Հոդվածը նվիրել է Ռեգինա Ղազարյանի հիշատակին` մահվան տարելիցի կապակցությամբ: Սիրով ու երախտագիտության զգացումով է ներկայացված Ռեգինա Ղազարյան մարդու եվ քաղաքացու, արտասովոր անհատականության կերպարը, մարդ, ով Չարենցի կենդանության վերջին տարիներին նրա մտերիմն էր ու միակը, որ վայելեց Չարենցի մեծ վստահությունը` փրկեց անտիպ ձեռագրերը, որոնք լույս աշխարհ գալուց հետո` 1954թ. նոր լույս ու փայլ տվեցին Չարենցի կյանքին ու ստեղծագործություններին: Ռեգինան անտեղի չապրեց, ապրեց գեղեցիկ եվ հպարտ, միշտ եղավ հավատարիմ իրեն, չդավաճանեց իր սկզբունքներին, հերոսական արարքով ապացուցեց` ինչ է բարեկամությունը, վստահությունը, պարտքի զգացողությունը... Թող օրհնվի նրա շիրիմը,- ավարտում է իր խոսքը Է. Բուդաղյանը: Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2000, նոյեմբերի 3 Չափս՝  42 x 30 սմ Նվիրատու՝  Էմմա Բուդաղյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 7439