թերթի պատառիկ «Ավանգարդ»N102, «Ռեգինա Ղազարյանի Չա...
թերթի պատառիկ «Ավանգարդ»N102, «Ռեգինա Ղազարյանի Չարենցը»
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Ձեռագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
ՀՀԳ-ի թղթակից Վ. Սանթրյանը ներկայացնում է Ռ. Ղազարյանի արվեստանոցը, ուր ամեն ինչ հիշեցնում է Չարենցին: Ներկայացնում է «Ամբոխները խելագարված» կտավը, թե ինչպես ստատիկ վիճակից այն դառնում է շարժուն: Դեպի «Սոմա»-ն, անհասին հասնելու տենչը, դեպի քաղցր քույրն է բարձրանում 2 ձեռք: Նկարչի անհատական ցուցահանդեսներում ներկայացված 50 աշխատանքներից 25-ը չարենցյան գործեր են: Թղթակիցը մեջբերում է Ռեգինայի խոսքը. «Չարենցյան թեման անհատակ ծով է, ինչքան էլ նրանից վերցնես, չի սպառվի...»: Հոդվածագիրը նշում է, որ Չարենցի ծննդյան 70-ամյակի առթիվ «Հայաստան» հրատարակչությունը լույս է ընծայելու բանաստեղծի երկերի միհատորյակը: Կընդգրկվեն Ղազարյանի մի քանի աշխատանքներ: Էկրան կբարձրանա «Եղիշե Չարենց» կինոնկարը, որտեղ բաժին է հատկացված Չարենցի գրական ժառանգությանը: Անտիպ ձեռագրերից շատերը լույս աշխարհ է հանել Ռ. Ղազարյանը:
Դարձերեսին ՉՏԹ կնիքն է:
Հեղինակ՝ Վ. ՍանթրյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
389
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ281