թերթի պատառիկ «Գրական թերթ»N15, Գուրգեն Մահարի «Չարենցի մեկ օրը»

թերթի պատառիկ «Գրական թերթ»N15, Գուրգեն Մահարի «Չարենցի մեկ օրը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-ին էջում Մահարին ներկայացնում է Չարենցին կենցաղում, հանդիպումը Փանոս Թերլեմեզյանի հետ, նրանց զրույցը: Նշում է 7 կետ` կեսժամյա սրճախումի ընթացքում Չարենցի հասցրած գործերի: Ապա` հանդիպումը Ա. Բակունցի հետ, մտերմիկ զրույցը: Պետհրատում Չարենցը զրուցում է Մ. Արմենի հետ` նրա «Ջաբուլգա» գրքի մասին: Հուշագիրը ներկայացնում է Չարենցի բազմաբնույթ աշխատանքը, նրա ցուցումները, պահանջները, հետեվողական լինելը: Չարենցը եվ Մահարին այցելում են Զապել Եսայանին` նրա «Սիլիհտարի պարտեզներ» երկից մի հատված լսելու: Ապա` զբոսնում են Կոմայգու բացօթյա տարածքում, խոսում ապագա Երեվանի մասին: Չարենցը խոսում է Աղասի Խանջյանի հետ հանդիպման եվ զրույցի մասին: Հուշագիրը ներկայացնում է Չարենցի խոհերը ժամանակի բարքերի, Բերիայի քաղաքականության եվ տիրող վիճակի մասին: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Գուրգեն Մահարի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  340 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ256