թերթի պատառիկ «Գրական թերթ»N35, Ե. Չարենց «Հասել ենք մենք արդեն այն սահմանին»

թերթի պատառիկ «Գրական թերթ»N35, Ե. Չարենց «Հասել ենք մենք արդեն այն սահմանին»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Էջին Չարենցի «Թուղթ Ակսել Բակունցին գրված Լենինգրադից» բանաստեղծության նախավերջին հատվածն է. «Հասել ենք մենք արդեն այն սահմանին, որից(1-ին տող) Սերունդների' աչքով թե մեր երթին նայենք...» (վերջին տող) Թվագրված է «Նոյեմբեր 16. Լենինգրադ»: Թվում է սխալ է ամիսը, քանի որ Չարենցը Լենինգրադում եղել է հոկտեմբերին: Երկի բնաբանն է առել Մ. Սվետլովի «Փայտոջիլներ» բանաստեղծությունից: Չարենցը եվ Բակունցը մտերմացել են 1928-ից: Նրանց անձնական եվ ստեղծագործական բարեկամության վերջին վավերագիրը Բակունցի հիշատակին` «Ա. Բ.» -ին Չարենցի բանաստեղծությունն է: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Ե. Չարենց Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  353 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ261