թերթի պատառիկ «Երեկոյան երեվան»N195 «Չարենցը եվ ռուս գրականությունը»

թերթի պատառիկ «Երեկոյան երեվան»N195 «Չարենցը եվ ռուս գրականությունը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Էջում հոդվածագիրը մեջբերում է Լուի Արագոնի գնահատանքի խոսքը Չարենցի մասին, ներկայացնում բանաստեղծի անձնական գրադարանի ընդգրկումը: Համաշխարհային գրականության մեծ գիտակ լինելով, Չարենցը սերտ կապերի մեջ է եղել ռուս գրականության հետ: Ռուսական գրականության հաջողությունները Չարենցը պրոպագանդում էր իր հոդվածներում, հրապարակային ելույթներում, թարգմանում ռուսական բանաստեղծական խոսքի լավագույն նմուշներ: Գ. Մադոյանը մեջբերում է Չարենցի` 1923թ. ելույթից. «Ռուս գրականությունը այն կենարար աղբյուրն է եղել, որից խմել է մեր գրականությունը իր բնականոն զարգացման հյութերը»: Հոդվածագիրը նշում է ռուս գրողների երկերի չարենցյան անզուգական թարգմանությունները: Խոսում է Մ. Գորկու հանդեպ Չարենցի հարգանքի ու սիրո մասին: Չարենցով նոր էջ է բացվում հայ-ռուսական գրական փոխհարաբերությունների պատմության մեջ: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Գ. Մադոյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  373 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ271