թերթի պատառիկ «Երեկոյան երեվան»N196 «Դեպի կարմիր ապագան»

թերթի պատառիկ «Երեկոյան երեվան»N196 «Դեպի կարմիր ապագան»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Էջում հոդվածագիրը ներկայացնում է Չարենցի ձեռագրերը փրկող, նկարիչ Ռեգինա Ղազարյանի արվեստանոցը, ուր ամեն ինչ հիշեցնում է մեծ բանաստեղծին: Ներկայացնում է նկարչի աշխատանքները` չարենցյան թեմաներով: Մեջբերում է տողեր «Սոմա», «Ամբոխները խելագարված» պոեմներից: Հոդվածագիրը նշում է, որ Ռ. Ղզարյանի անհատական ցուցահանդեսում ներկայացված 50 աշխատանքից 25-ը չարենցյան գործեր են: Ներկայացնում է ցուցահանդեսից ստացած 4 տպավորություն, նկարչի ապագա ծրագրերը: Բանաստեղծի ծննդյան 70-ամյակի առթիվ «Հայաստան» հրատարակչությունը լույս է ընծայելու նրա երկերի միհատորյակը, որտեղ կընդգրկվեն Ղազարյանի մի քանի աշխատանք: Էկրան կբարձրանա «Եղիշե Չարենց» կինոնկարը: Հոդվածագիրը խոսում է Ռ. Ղազարյանի փրկած` Չարենցի անտիպ ժառանգության ճակատագրի մասին: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Վ. Սանթրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  374 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ272