թերթի պատառիկ «Երեկոյան երեվան»N198 «Իմ պարտքը հատուցում եմ»

թերթի պատառիկ «Երեկոյան երեվան»N198 «Իմ պարտքը հատուցում եմ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Եղիշե Չարենց 70» խորագրի տակ Հովհ. Շավարշը ներկայացնում է Չարենցի հետ իր ծանոթությունը 1926թվին: Որպես նկարիչ պատկերազարդել էր մի քանի մանկական գրքեր, որոնք խմբագրել էր Չարենցը: Հովհ. Շավարշը եղել է Չարենցի համերկրացին: Նրա առաջարկությամբ նկարիչը պատկերազարդում է Հ. Թումանյանի «Անուշ»-ը , որը դառնում է նրա լավագույն ստեղծագործություններից մեկը: Իսկ Չարենցի «Գանգրահեր տղան» պոեմը նկարազարդելու Չարենցի առաջարկը նկարիչը մերժում է: Հուշագիրը վերջում ավելացնում է, որ իր պարտքը հատուցելու համար տարիներ անց պատկերազարդել է Չարենցի «Խմբապետ Շավարշը» պոեմը եվ «Երկիր Նաիրի» վեպը: Ապա` «Ամբոխները խելագարված» պոեմի հիման վրա կատել է մի շարք իլյուստրացիաներ, որոնցից մեկը ներկայացված է հուշի ներքեվում: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Հովհ. Շավարշ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  375 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ273