թերթի պատառիկ«Կոմունիստ»N192, Արխիվ Եգիշե Չարենցա

թերթի պատառիկ«Կոմունիստ»N192, Արխիվ Եգիշե Չարենցա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Տեղեկություն է այն մասին, որ ՀՍՍՀ Մշակույթի նախարարությանը առընթեր գրականության եվ արվեստի թանգարանին տրվել է Եղիշե Չարենցի անունը: Բանաստեղծի արխիվը պահպանվում է ֆոնդերում եվ թանգարանի ցուցադրությունում: Այն ընդգրկում է 800 միավոր: Դրանք են` «Սոմա», «Շամիրամ», «Լենինն ու Ալին», «Երկիր Նաիրի» եվ այլ երկերի ձեռագրեր, թարգմանություններ, նամակներ, փաստաթղթեր, հոդվածներ, ելույթներ` գրականության խնդիրների շուրջ: Ներկայացվում է Չարենցի` մեծ ընդգրկումով անձնական գրադարանը, Չարենցը կերպարվեստում: Նշվում է, որ Չարենցի արխիվը ամեն տարի համալրվում է նոր նյութերով: Ստացվել են Չարենցի ընկերների հուշերը եվ շուտով արխիվը կլրացվի բանաստեղծի նոր ինքնագրերով (գրական գործունեության նոր շրջան): Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  403 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ294