թերթի պատառիկ«Կոմունիստ»N228, «Պօետ ռեվօլյուցիի». ԱրմՏԱԳ «Պօետիչեսկիյ բենօկ Չարենցու»

թերթի պատառիկ«Կոմունիստ»N228, «Պօետ ռեվօլյուցիի». ԱրմՏԱԳ «Պօետիչեսկիյ բենօկ Չարենցու»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ա. Սուրկովն անդրադառնում է 1934թ. Միությունների Տանը գրողների 1-ին համագումարում գրականության ճակատագրի մասին Չարենցի արտասանած ճառին, ապա` նրա գրական ժառանգությանը: «Չարենցեվսկիե դնի վ Արմենիի» խորագրի տակ ԱրմՏԱԳ-ը հաղորդում է, որ Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճում կայացել է երեկո` նվիրված Չարենցի ծննդյան 70-ամյակին: Ելույթ են ունեցել Կ. Զարյանը, Ս. Հարությունյանը, Ե. Նիկոլաեվսկայան, Ա. Սարոյանը, Հ. Շիրազը: Խոսք է ունեցել ՌՍՖՍՌ Գրողների միության քարտուղար Վ. Ֆեոդորովը: Ներկա են եղել Հայաստանի բարձրաստիճան անձինք: Լենինականում տեքստիլագործների Մշակույթի Տանը կայացել է երեկո, որը բացել է Քաղկոմի 1-ին քարտուղար Գ. Ղարիբջանյանը: Կիրովականում Քիմկոմբինատի Մշակույթի Տանը կայացած երեկոն բացել է Նոր-Այր գրական միավորման նախագահը: Ելույթ են ունեցել Ռուսաստանից ժամանած եվ Արտասահմանից շատ գրողներ: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Ա. Սուրկով Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  407 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ297