թերթի պատառիկ«Սովետական Հայաստան»N268, «Հոկտեմբերի բարիկադների վրա»

թերթի պատառիկ«Սովետական Հայաստան»N268, «Հոկտեմբերի բարիկադների վրա»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում «Մեծ Հոկտեմբերի 50տարին» ենթավերնագրի տակ հոդվածագիրն անդրադառնում է հեղափոխության հաղթանակի արդյունքում հայ եվ ռուս գրողների ստեղծագործելու գործընթացին: Հեղ-ը ողջունեց եվ իր մեծ տաղանդով երգեց նրա հաղթանակը Ե. Չարենցը: Հոդվածագիրը ներկայացնում է Չարենց մարտիկին` Ցարիցինի հերոսամարտում: Նշում է բանաստեղծի երկերը, անդրադառնում լենինապատումին: Չարենցը Մոսկվայում գնում է Մեծ թատրոն, ուր տեղի էր ունենում Ռուսաստանի Սովետների համագումարը, տեսնում է Լենինին, լսում առաջնորդի ճառը, ավելի խոր համակվում լենինյան գաղափարներով: Տաղանդի ամբողջ ուժով Չարենցը ստեղծում է «Լենին», «Բալլադ Վլ. Իլյիչի...», «Լենին քեռին», «Լենինն ու Ալին», «Կոմունարների պատը Փարիզում» երկերը, որոնց մեջ կերտված է Լենինի կերպարը: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  316 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ242