Թիթեղագործ Հմայակ Ռաֆայելյանը որդիների և եղբոր կնոջ հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են վեց հոգի, կենտրոնում նստած է եվրոպական հագուստով մի տղամարդ, հագին ունի վերարկու, որի տակից երևում է վերնաշապիկը: Ձախից կանգնած է տարազով մի տղա՝ լայնաշուրթ գլխաչկով, ոտքերը իրարից մի քիչ հեռու: Տղամարդուց աջ կանգնած է նմանատիպ հագուստով մի տղա, որի կողքին զարդանախշված կահույքի մասի վրա նստած է մոտ մեկ տարեկան մի աղջնակ: Նրանից աձ՝ հասուն մի աղջիկ ազգային տարազով: Հագին թավշե երկար զգեստ է, գլխին ճակատնոց և վարդ, վրայից էլ՝ չիքիլա: Ունի քունքակախիկների և դրամների վզնոց: Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  15.5 Երկարություն (սմ)՝  22.6 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նվիրատու՝  Սաթենիկ Ավդալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3972/9 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-197