Թիլ Ուլենշպիգելի գեղեցիկ պատմությունը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Till Eulenspiegel Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը` շուրջթղթյա, փափուկ: Բաց դարչնագույն շապիկը ձևավորված է տարբեր չափի ուղղանկյուններով` մուգ դարչնագույն ատամնավոր եզրագծերով: Վերևի ուղղանկյան մեջ` գրքի մատենաշարը: Կենտրոնի ուղղանկյան մեջ և կազմակողին գրված են գրքի տվյալները: Կենտրոնի ուղղանկյան ներքևում հրատարակչության խորհրդանշանը` շրջանակի մեջ մատենաշարի սկզբնատառերը` բաժանված ծաղկանման զարդանախշով: Հետևի շապիկը եզրագծված է նույն ատամնավոր գծանախշով, որի մեջ զետեղված է հրատարակչության գովազդը: Անվանաթերթին` գրքի տվյալները: Որոշ էջերին մատիտով ընդգծումներ կան: Կազմող՝  Վ. Ֆրոնեման Էջ՝  77 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լայպցիգ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  ա.տ. Չափս՝  9,6x15,6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 8519