Թիֆլիսի հայոց քառաձայն երգչախումբը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են Թիֆլիսի հայոց քառաձայն երգչախումբի անդամները: Քաղաքի զբոսայգիներից մեկում հնգաշարք դասավորված են խմբի երիտասարդ տղաներն ու աղջիկները: 2-րդ շարքի կենտրոնում՝ միջին տարիքի տղամարդը հավանաբար ղեկավարն է: Խմբի կազմը 26 հոգի է: Սռաջին շարքում կա մի աղջնակ: Երգիչները բոլորն էլ ժամանակին բնորոշ եվրոպական հագուստներով են (1-ին, 2-րդ շարքերում նստած են, մյուսները՝ կանգնած): Նրանց մասին ավելի ստույգ տեղեկություններ չունենք: Լուսանկարի տակ թիֆլիսյան լուսանկարչատան դրոշմն է ՝‹‹Фото Миньонь Тифлис, Коминтерна 3››: Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  34.5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Բարձրություն (սմ)՝  20 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/98 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-503