Թղթադրամ «1» ռուբլիանոց 1898թ. Ռուսաստան

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դիմերեսին կապտավուն, սյունազարդ շրջանակի կենտրոնում գրված է ГОСУДАРСТВЕННЫЙ КРЕДИТНЫЙ БИЛЕТЪ. «ОДИНЪ РУБЛЪ» և թղթադրամի թողարկման տարեթիվը 1898։ Ձախ կողմում պատկերված է ռուսական կայսրության զինանշանը /երկգլխանի արծիվ՝ թագով/, իսկ աջ կողմում՝ «Н II» տառը /վերևում թագ/։ Երկու տեղով նշված են «ЛА- 60 » սերիան և համարը, կառավարիչի և գանձապահի ստորագրությունները, սրանից ներքև թողարկման տարեթիվը 1898։ Եզրերում բուսանախշ զարդագոտիներ է պատկերված: Դարձերեսին բուսանախշ շրջանակի ներսում գրված է «1 рубль և պատկերված է ցարական զինանշանը։ Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  15 Նյութը՝  Թուղթ Արտադրողի անվանումը՝  Սանկտ-Պետերբուրգ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Հայտնաբերման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1898թ. Հայտնաբերման ժամանակը՝  1987 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6833/11 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-69