Թղթադրամ «1» ռուբլիանոց 1898թ. Ռուսաստան

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դիմերեսին կապտավուն, սյունազարդ շրջանակի կենտրոնում գրված է ГОСУДАРСТВЕННЫЙ КРЕДИТНЫЙ БИЛЕТЪ. «ОДИНЪ РУБЛЪ /1 ռուբլի» և թղթադրամի թողարկման տարեթիվը 1898։ Ձախ կողմում պատկերված է ռուսական կայսրության զինանշանը /երկգլխանի արծիվ՝ թագով/, իսկ աջ կողմում՝ «Н II» տառը /վերևում թագ/ ։ Երկու տեղով նշված են «НБ 226» սերիան և համարը, կառավարիչի և գանձապահի ստորագրությունները, սրանից ներքև թողարկման տարեթիվը 1898։ Եզրերում բուսանախշ զարդագոտիներ է պատկերված: Դարձերեսին բուսանախշ շրջանակի ներսում գրված է «1 рубль /1 ռուբլի/ և պատկերված է ցարական զինանշանը։ Լայնություն (սմ)՝  8 Երկարություն (սմ)՝  14 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Հայտնաբերման վայրը՝  Իջևան, գ.Խաշթառակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1898թ. Հայտնաբերման ժամանակը՝  1981 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3131/ 3 ե Բաժնեհաշվառանիշ՝  Դ-28