Թղթադրամ «10» ռուբլի 1918թ. Բոնի Անդրկովկասյան ֆեդերացիա

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դեղնավուն հիմնագույնով թղթադրամի դիմերեսի վերին հատվածում պատկերված է բուսանախշ ուղղանկյուն, որի կենտրոնում ռուսերենով գրված է ДЕСЯТЬ РУБЛЕЙ, եզրերում գրված 10 թվանշանը: Կենտրոնական մասում գրված է Бони Закавказского комисариата և «Обзательнны кь обрашению наравню сь государственными билетами»: Գրությունից ձախ կոմիսարիատի կոմիսարի ստորագրությունն է, աջ կողմում ֆինանսների կոմիսարի ստորագրությունը: Ներքևի մասում բուսանախշ զարդաշրջանակի մեջ գրված 1918: Ձախ անկյունում դրամանիշի համարն է՝ ՎԳ-0895 : Դարձերեսին բուսանախշ եզրագոտու վրա գրված է ДЕСЯТЬ РУБЛЕЙ, իսկ ներքևում երեք զարդանախշված շրջանակների մեջ երե՝ հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն լեզուներով գրություններ են «ՏԱՍ ՌՈՒԲԼԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է ՊԵՏԱԿԱՆ ԹՂԹԱԴՐԱՄԻՆ ՀԱՎԱՍԱՐ»: Սրանից ներքև ուղղանկյուն զարդագոտու կենտրոնում գրված է «За поделку Боного виновным подвергаются наказанию как за поделку кредитнихь билетов», եզրերում 10 թվանշանը: Լայնություն (սմ)՝  8 Երկարություն (սմ)՝  12 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թբիլիսի Հայտնաբերման վայրը՝  Իջևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918թ. Հայտնաբերման ժամանակը՝  1990թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8299/ 11ա Բաժնեհաշվառանիշ՝  Դ-92