Թղթադրամ «10» ռուբլիանոց 1947թ. ՍՍՀՄ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դիմերեսին՝ վերին հատվածում, «СССР » գրության հիմնատեքստի վրա մուրճ և մանգաղ է պատկերված, ձախ մասում Վ. Ի. Լենինի դիմապատկերն է, կենտրոնում ՝«10 рублей»։ Դարձերեսին՝ վերին ձախ անկյունում ԽՍՀՄ զինանշանն է, աջ անկյունում՝ վարդյակի մեջ գրված է «10», դրանից վերև՝ «ЧН 141175 » սերիան ու համարը։ Ձախ կողմում 10 լեզուներով գրված է «10 ռուբլի»։ Թղթադրամի երկու կողմերում ՝ ներքին ձախ անկյունից դեպի վերին աջ անկյուն գրված է «ОБРАЗЕЦ»։ Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  16 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ՍՍՀՄ Հայտնաբերման վայրը՝  Հոկտեմբերյան, գ. Սարդարապատ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1947թ. Հայտնաբերման ժամանակը՝  1979 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  672/3 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-1