Թղթադրամ «100» ռուբլի Ուկրանիա 1942թ.

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ եզրերով, կապույտ, ցանցկեն մակերեսով՝ դիմերեսի չորս անկյուններում պատկերված է 100 նիշը: Աջ կողմում տղամարդու դիմանկար, ներքևում սերիան և համարը՝ 43*150234, ներքևում ֆաշիստական գերբը՝ / թևատարած արծիվը, ճանկերում սվաստիկան/: Կենտրոնում գրված ՝ HUNDERT KARBOWANEZ, եզրում ուղղանկյան մեջ գրված է HUNDERT: Դարձերեսը կանաչ հիմնագույնի մակերեսով է, որի վրա կան բացատրական գրություններ, ուկրաիներեն և լատինատառ գրություններ HUNDERT KARBOWANEZ և CTO KARBOWANEZ, եզրերում և կենտրոնում 100 նիշը: Լայնություն (սմ)՝  17,7 Երկարություն (սմ)՝  9,3 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ուկրանիա Հայտնաբերման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1942թ. Հայտնաբերման ժամանակը՝  1985 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8115/4 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-83