Թղթադրամ «100000» ռուբլիանոց 1922թ. Հայաստան

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դիմերեսին՝ վերևի մասում գրված է «Դրամանիշ», դրանից ներքև՝ «Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն /Советская Социалистическая Республика Армения/» գրությունը: Ձախ կողմում՝ զարդանախշ օվալաձև շրջանակի մեջ՝ «Ռուբլի 100 000 рублей», կենտրոնում՝ «Հարյուր հազար ռուբլի» գրությունները: Աջ կողմում ՀՍԽՀ զինանշանն է: Ներքևի ձախ մասում նշված է տարթիվը, իսկ աջ մասում՝ սերիան և համարը՝ «ԱԲ 001»: Դարձերեսին՝ կենտրոնում մեծ զարդանախշի մեջ գրված է «100 000» նիշը: Վերևի ձախ անկյունում հավերժության նշանն է, իսկ աջ կողմում՝ վարդյակ: 1918 թ. ՀԱՀ շրջանառության մեջ է դրել Պետբանկի երևանյան բաժանմունքի չեկերը, այնուհետև՝ 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքով թղթադրամները, որոնց ձևավորումը կատարել են Հակոբ Կոջոյանը և Արշակ Ֆեթվաճյանը, իսկ տպագրությունը իրականացվել է Լոնդոնում “Waterlow and Sons Ltd” ընկերության կողմից Վիճակը՝բավարար: Լայնություն (սմ)՝  9,2 Երկարություն (սմ)՝  15,9 Նյութը՝  Թուղթ Արտադրողի անվանումը՝  «Վաթերլո և որդիներ» ընկերությունը Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոնդոն Հայտնաբերման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1922 թ. Հայտնաբերման ժամանակը՝  1990թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8299/ 26 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-92