Թղթադրամ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  ԽՍՀՄ-ի 1947թ. 10 ռուբլիանոց թղթադրամ /XA 587112/: Թղթադրամի մի երեսին, ձախ կողմում Վ.Ի.Լենինի պատկերն է, վերևի ձախ և ներքևի աջ անկյուններում՝ 10, ներքևի ձախ կողմում՝ ДЕСЯТЬ РУБЛЕЙ 10, դրանից քիչ աջ և վերև՝ 10 РУБЛЕЙ, վերևի մասում СССР և մուրճ ու մանգաղ: Մյուս երեսի վերևի մասում գրված է՝ БИЛЕТ ГОСУДАРСТВЕННОГО БАНКА, վերևի աջ և ներքևի ձախ կողմերում գրված է թղթադրամի համարը՝ ХА 587112: Աջ կողմում 13 լեզվով գրված է տաս ռուբլի: Մեջտեղում մեծ գրված է 10 РУБЛЕЙ, որից ներքև՝ ДЕСЯТЬ РУБЛЕЙ: Ձախ կողմում պատկերված է ԽՍՀՄ-ի գերբը, որից ներքև ռուսերեն գրություններ դրամի արժեքի և կեղծման մասին, որից ներքև՝ 1947: Լայնություն (սմ)՝  9.2սմ Երկարություն (սմ)՝  16սմ Նյութը՝  Թուղթ Արտադրողի անվանումը՝  ԽՍՀՄ դրամահատարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԽՍՀՄ Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1947թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1505 Բաժնեհաշվառանիշ՝  ԴՄԳ 61