Թղթադրամ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  Թղթադրամ Հայկական Թանգարան՝  ՀՀ Վայոց Ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Թղթադրամ Հայկական 50 դրամանոց, թողարկված 1998թ-ին: Ա երեսին՝ ձախ կողմում պատկերված է Արամ Խաչատրյանի դիմապատկերը, աջ կողմում՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, որի վերևում թղթադրամի սերիան է Ա17812668: Բ երեսին՝ պատկերված են Գայանե բալետից մի դրվագ, Արարատ լեռը և նոտաների գրառումից մի հատված: Թղթադրամի երկու կողմերի վերևի մասում մակագրված է թողարկողի պաշտոնական անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»: Հիմնական գույներեն են վարդագույնը, կապույտը և մոխրագույնը: Թղթադրամի էսքիզները՝ Աշոտ Մանուկյանի: Երկարություն (սմ)՝  6.2 Նյութը՝  Թուղթ Արտադրողի անվանումը՝  Հայաստանի Հանրապետություն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Անգլիա Հայտնաբերման վայրը՝  ք.Եղեգնաձոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1998թ. Նկարիչ-Ձևավորող՝  Աշոտ Մանուկյան Թողարկող՝  Հայաստանի Հանրապետություն Հայտնաբերման ժամանակը՝  2010թ. Լայնություն (սմ)՝  12.2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Շիֆր՝  ԵԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  8746