Թղթադրամ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  Թղթադրամ ռուսական Թանգարան՝  ՀՀ Վայոց Ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Թղթադրամ ռուսական, 100 ռուբլիանոց, թողարկված 1910թ.-ին: Ա երեսին՝ բաց դեղնավուն ֆոնի վրա, սև գույնով արված զարդանախշի մեջ՝ ձախ կողմի վրա, ձվաձև զարդանախշի մեջ Եկատերինա II –րդ կայսրուհու դիմապատկերն է մինչև գոտկատեղը՝ շքեղ արդուզարդով, կողքին՝ երիտասարդ տղայի / աստված/ կիսամերկ պատկեր: Ներքևում գրված է փողի սերիան՝ ВБ 164714 : Ստորագրված է կառավարիչի և գանձապահի կողմից: Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  25.5 Նյութը՝  Թուղթ Հայտնաբերման վայրը՝  ք.Եղեգնաձոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910թ. Նվիրատու՝  Մերուժան Ղազարյան Հայտնաբերման ժամանակը՝  1970թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Շիֆր՝  ԵԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  288