Թղթադրամ «25» ռուբլիանոց 1909թ. Ռուսաստան

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դիմերեսին՝ ձախ կողմում զարդանախշ վահանակի մեջ ռուսական կայսրության զինանշանն է /երկգլխանի արծիվ՝ թագով/, որից ներքև՝ վարդյակի մեջ գրված է «25» նիշը», կենտրոնում կա «Государственный кредитный билет, двадцать пять рублей /Պետական վարկային տոմս, քսանհինգ ռուբլի/» գրությունը։ Աջ կողմում՝ վերին հատվածում «25» նիշն է, դրանից ներքև՝ա. «ДХ 638 880» սերիան, համարանիշը և տարեթիվը։ Դարձերեսին՝ ներքի ձախ անկյունում գրված է. «ру 2 бл 5 ей», կենտրոնական հատվածի վերին մասում ռուսական կայսրության զինանշանն է՝ թագով, աջ կողմում օվալաձև շրջանակի մեջ Ալեքսանդր III դիմապատկերն է, իսկ ներքևում գրված է՝ «Александр III /Ալեքսանդր III/»։ Լայնություն (սմ)՝  11 Երկարություն (սմ)՝  17,5 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Հայտնաբերման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909թ. Հայտնաբերման ժամանակը՝  1990թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8299/ 5ա Բաժնեհաշվառանիշ՝  Դ-92