Թղթադրամ 3ռ Ռուսական 1905 թ.

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դիմերեսը՝ կանաչավուն հիմնագույնի վրա բուսանախշ շրջանակ՝ մեջ կա գրություն՝ ГОСУДАРСТВЕННЫЙ КРЕДИТНЫЙ БИЛЕТЪ. ТРИ РУБЛЯ. Ձախ կողմում պատկերված է ռուսական կայսրության զինանշանը /երկգլխանի արծիվ՝ թագով/, իսկ աջ կողմում՝ «Н II» տառը /վերևում թագ/ ։ Երկու տեղով նշված են «АЯ-804530» սերիան և համարը, կառավարիչի և գանձապահի ստորագրությունները, սրանից ներքև թողարկման տարեթիվը 1905։ Եզրերում բուսանախշ շրջանակի մեջ 3 նիշը: Դարձերեսին՝ կենտրոնում ռուսական կայսրության զինանշանն է /երկգլխանի արծիվ՝ թագով /, ձախ և աջ կողմերում գրված է «3» նիշը, ներքևում՝ տարեթիվը։ Լայնություն (սմ)՝  10,5 Երկարություն (սմ)՝  16 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950 թ. Նվիրատու՝  Իզաբելլա Թորոսով Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7890/2 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-79