Թեմա՝
Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ
Ենթաթեմա՝
Առևտրի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Թղթադրամ
Բնօրինակի անվանում՝
Три рубля
Թանգարան՝ Կապանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
1918 թվականի փետրվարին Անդրկովկասում՝ այդ թվում նաև Հայաստանում, շրջանառության մեջ դրվեցին Անդրկովկասյան կոմիսարիատի դրամանիշերը՝ բոները: Թղթադրամի արտաքին երեսին պատկերված են ճարտարապետական էլեմենտներ, որոնց վրա արված են բուսական զարդանախշեր: Վերևի մասի կենտրոնում, շրջանակի մեջ մեծ « 3 » է նշված: Անդրկովկասյան կոմիսարիատի բոների ուրվագծերի հեղինակն է ճանաչված ճարտարապետ՝ Գաբրիել Տեր-Միքելովը (Գ. Տեր-Միքելյան): Կենտրոնում գրված է « Боны закавказского комиссариата », ներքևում ՝ 1918 г.: Զետեղված են նաև Կոմիսարիատի նախագահի և ֆինանսների կոմիսարի ստորագրությունները: Հետևի երեսին շրջանառության մեջ պարտադիր լինելու վերաբերյալ մակագրությունը ներկայացված է երեք լեզվով՝ հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն: Այս շարքի թողարկումը ուշագրավ է նրանով, որ սրանք փաստացի առաջին թղթադրամներն են, որոնց վրա առկա են հայերեն մակագրություններ: Թղթադրամը ունի ուղղահայաց տեսք, գլխամասը պատռված և բացակայում է:
Լայնություն (սմ)՝ 6,2Երկարություն (սմ)՝ 8,7Նյութը՝ ԹուղթԱրտադրողի անվանումը՝ Անդրկովկասյան ֆեդերացիաՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱնդրկովկասՀայտնաբերման վայրը՝ Հայաստան, ՍյունիքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1918 թվականՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
Մ-1337
Բաժնեհաշվառանիշ՝
Դ-210