Թեմա՝
Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ
Ենթաթեմա՝
Առևտրի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Թղթադրամ
Բնօրինակի անվանում՝
Հարյուր ռուբլի
Թանգարան՝ Կապանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Թղթադրամի ընդհանուր ֆոնը բաց կանաչավուն է, ունի նաև դեղին երանգներ:Երկու երեսներն էլ հարուստ են հայկական զարդանախշերով: Երեսի կողմին, վերևի աջ և ձախ մասերում պատկերված են ոճավորված հավքեր, նրանց մեջտեղում գրված է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ: Ներքևում խոշոր տառերով գրված է ՀԱՐՅՈՒՐ ՌՈՒԲԼԻ, ներքևում՝ դրա ռուսերեն թարգմանությունը: Ամենաներքևի հատվածում Արարատ լեռն է, իսկ աջ և ձախ մասերում՝ թղթադրամի համարանիշը՝ Ա677303: Դրված է նաև Ալ.Խատիսյանի ստորագրությունը:
Հետևի կողմին, հարուստ զարդանախշերի մեջ պատկերված է թուրը բռնած արծիվը, ոտքերի տակ՝ կտրված օձը:Աջ և ձախ կողմերին նշված է 100 թիվը, որոնց տակ կրկին ոճավորված հավքեր են պատկերված:
Թղթադրամի եզրերը վնասված են, այն մաշված է:
Լայնություն (սմ)՝ 8.5Երկարություն (սմ)՝ 13.5Նյութը՝ ԹուղթԱրտադրողի անվանումը՝ Waterlow and Sons ընկերությունՍտեղծման/Արտադրման վայրը՝ Մեծ ԲրիտանիաՀայտնաբերման վայրը՝ Հայաստան, ՍյունիքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1919 թվականՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
Մ-380
Բաժնեհաշվառանիշ՝
Դ-39