Թղթադրամ «5» ռուբլիանոց 1918թ. Անդրկովկաս

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կանաչ հիմնագույնով թղթադրամի դիմերեսի վերին հատվածում պատկերված է բուսանախշ ուղղանկյուն, որի կենտրոնում ռուսերենով գրված է ПЯТ РУБЛЕЙ, եզրերում գրված 5 թվանշանը: Կենտրոնական մասում գրված է Бони Закавказского комисариата և «Обзательнны кь обрашению наравню сь государственными билетами»: Գրությունից ձախ կոմիսարիատի կոմիսարի ստորագրությունն է, աջ կողմում ֆինանսների կոմիսարի ստորագրությունը: Ներքևի մասում բուսանախշ զարդաշրջանակի մեջ գրված 1918: Ձախ անկյունում դրամանիշի համարն է՝ ЕН 0461 : Դարձերեսին բուսանախշ եզրագոտու վրա գրված է ПЯТ РУБЛЕЙ, իսկ ներքևում երեք զարդանախշված շրջանակների մեջ երե՝ հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն լեզուներով գրություններ են «ՀԻՆԳ ՌՈՒԲԼԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է ՊԵՏԱԿԱՆ ԹՂԹԱԴՐԱՄԻՆ ՀԱՎԱՍԱՐ»; Սրանից ներքև ուղղանկյուն զարդագոտու կենտրոնում գրված է «За поделку Боного виновным подвергаются наказанию как за поделку кредитнихь билетов», եզրերում 5 թվանշանը: Լայնություն (սմ)՝  7,5 Երկարություն (սմ)՝  11,5 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թբիլիսի Հայտնաբերման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918թ. Հայտնաբերման ժամանակը՝  1987 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6833/5 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-69