Թղթադրամ 50 ռուբլի 1918թ. Անդրկովկասյան ֆեդերացիա

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կանաչ հիմնագույնով թղթադրամի դիմերեսի վերին հատվածում պատկերված է սև բուսանախշ ուղղանկյուն, որի կենտրոնում և եզրերի սյուների վրա պատկերված է 50 նիշը: Կամարաձև զարդանախշի վրա ռուսերենով գրված Бони Закавказского комиссариата, 50 նիշը և ПЯТЬ ДЕСЯТЬ РУБЛЕЙ: Կենտրոնական մասի ներքևում գրված է «Обязательны к обращению наравне с государственными билетами»: Գրությունից ձախ կոմիսարիատի նախագահ՝ Ե. Գեգեչկոյի ստորագրությունն է, աջ կողմում ֆինանսների նախագահ Խ. Կարճիկյանի ստորագրությունը: Ներքևի մասում գրված է 1918: Ձախ և աջ անկյուններում դրամանիշի համարն է БИ 0521 : Դարձերեսին կանաչ հիմնագույնով թղթադրամի վերին հատվածում պատկերված է սև բուսանախշ ուղղանկյուն, որի կենտրոնում զարդանախշված շրջանակների մեջ երեք՝ հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն /արաբատառ/ լեզուներով գրություններ են «50 ՌՈՒԲԼԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է ՊԵՏԱԿԱՆ ԹՂԹԱԴՐԱՄԻՆ ՀԱՎԱՍԱՐ»: Սրանից ներքև զարդագոտու կենտրոնում գրված է «За поделку Бонов виновным подвергаются наказанию как за поделку кредитный билетов», եզրերում բուսանախշերի մեջ պատկերված է 50 նիշը : Լայնություն (սմ)՝  8 Երկարություն (սմ)՝  12,5 Նյութը՝  Թուղթ Արտադրողի անվանումը՝  Անդրկովկասյան կոմիսարիատ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թբիլիսի Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918 թ. Նվիրատու՝  Անդրանիկ Մովսիսյան Հայտնաբերման ժամանակը՝  1979 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  752/2 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-16