Թղթադրամ 50000ռ Անդրկովկասյան կոմիսարիատի 1923թ.

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կանաչ հիմնագույնով թղթադրամի դիմերեսի վերին հատվածում որի կենտրոնում ռուսերենով գրված է «ДЕНЕЖНЫЙ ЗНАК» , որից ներքև պատկերված է Թբիլիսիի կենտկոմի շենքը, պատկերի ներքևում և ռուսերենով գրված « Ф.Е.Д. С.С.Р ЗАКАВКАЗЬЯ» : Կենտրոնական մասում գրված է «ПРЕЗИДИУМ СОЮЗНОГО СОВЕТА» և երեք ստորագրություններ: Ներքևում հայերենով գրված է « Ունի շրջանառություն Անդրկովկասյան ֆեդերատիվ բոլոր երկրներում»: Թղթադրամի աջ և ձախ կողմերում գրված է թղթադրամի արժեքը «50000 РУБЛЕЙ» : Ձախ և աջ անկյուններոււմ դրամանիշի համարն է А 04015: Դարձերեսին բուսանախշ եզրագոտու վրա գրված է Пять десять тысяч рублей , իսկ կենտրոնում զարդանախշված շրջանակների մեջ պատկերված զարդանախշ աստղ, ներքևում «1923»: Վրացերեն, ադրբեջաներեն լեզուներով գրություններ են «Մեկ ռուբլի անդրկովկասյան բոնը հավասար է մեկ ռուբլի վրացական բոնի»: Թղթադրամի աջ և ձախ կողմերում գրված է թղթադրամի արժեքը «50000 ռուբլի» : Լայնություն (սմ)՝  11 Երկարություն (սմ)՝  17 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թբիլիսի Հայտնաբերման վայրը՝  1990թ. Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1923թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8299/27 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-92