Թղթադրամ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  1 миллион руб Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Թղթադրամի բաց դեղնավուն ֆոնին գրություններն արված են կարմիր թանաքով:Դիմերեսի չորս անկյուններում կարմիր աստղն է՝ ներսում մուրճ ու մանգաղը: Վերևի կենտրոնական մասում պարսկալեզու գրություն է, ներքևի աջ և ձախ մասերում սերիան՝ББ-0769: Կենտրոնում գրված է « ОДУН МИЛЛИОН РУБ. », ներքևում ՝« АЗЕРБАЙДЖАНСКАЯ РЕСПУБЛИКА» գրությունը,որի արանքում թիվն է՝ 1922: Դարձերեսի ձախ մասում Ադրբեջանի գերբն է, կենտրոնում գրված է « ОДУН МИЛЛИОН РУБ. »: Թղթադրամը լավ պահպանված է: Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բաքու Հայտնաբերման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1922 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-1700 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-223