Թղթադրամ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  5000 рублей Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Թղթադրամը ժողովրդի մեջ հայտնի է "Пятаковки" տերմինով: Երեսի կողմը ունի կապտավուն երանգ, որի վերևի կենտրոնական մասում գրված է ГОСУДАРСТВЕННЫЙ КРЕДИТНЫЙ БИЛЕТЬ ПЯТЬ ТИСЯЧЬ РУБЛЕЙ: Վերևի աջև ներքևի ձախ մասում գրված է համարանիշը՝ АУ 095280: Ներքևում դրված են կառավարիչ Պյատակովի և կասիրի ստորագրությունները և թիվը՝ 1918: Հետևի երեսի աջ և ձախ կողմերին գրված է « 5000 рублей», որոնց արանքում պատկերված է Ռուսաստանի ժամանակավոր կառավարության գերբը՝ երկգլխանի արծիվը առանց թագի և թագավորական զինանշանների: Թղթադրամի եզրերը տեղ-տեղ վնասված են: Նյութը՝  Թուղթ Արտադրողի անվանումը՝  Ռուսաստանի ժամանակավոր կառավարություն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Հայտնաբերման վայրը՝  Հայաստան, Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-499 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-63