Թղթադրամ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  500 рублей Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Թղթադրամը ժողովրդի մեջ հայտնի է "Пятаковки" տերմինով: Երեսի կողմը ունի ԿԱՆԱՉԱՎՈՒՆ երանգ, որի վերևի կենտրոնական մասում գրված է ГОСУДАРСТВЕННЫЙ КРЕДИТНЫЙ БИЛЕТЬ ПЯТЬСОТЬ РУБЛЕЙ: Վերևի ձախ և ներքևի աջ մասում գրված է համարանիշը՝ AA-040: Ներքևում դրված են կառավարիչ Պյատակովի և կասիրի ստորագրությունները և թիվը՝ 1918: Հետևի երեսի աջ և ձախ կողմերին գրված է «рублей 500 рублей», որոնց արանքում պատկերված է Ռուսաստանի ժամանակավոր կառավարության գերբը՝ երկգլխանի արծիվը առանց թագի և թագավորական զինանշանների: Թղթադրամը մաշված է, եզրերը տեղ-տեղ վնասված են: Լայնություն (սմ)՝  10,5 Երկարություն (սմ)՝  15,3 Նյութը՝  Թուղթ Արտադրողի անվանումը՝  Ռուսաստանի ժամանակավոր կառավարություն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Հայտնաբերման վայրը՝  Հայաստան, Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-3716 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-255