Թղթադրամ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  3 червонца Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Թղթադրամի դիմերեսի ֆոնը կարմիր է, ունի ուղղանկյուն շրջանակ, որի չորս անկյուններում գրված է "3" նիշը: Շրջանակի վերևի կենտրոնում ծաղկանման նախշի մեև գրված է "ТРИ", աջ մասում, կլոր շրջանակի մեջ Լենինի պատկերն է: Կենտրոնական մասում պատկերված է ԽՍՀՄ գերբը, հետո "Билет Государственного Банка Союза ССР" գրությունը և սերիան՝ 267505 He: Կենտրոնում մեծ տառերով գրված է ՝"ТРИ ЧЕРВОНЦА", դրա տակ մանր տառերով գրված է՝ "БАНКОВСКИЕ БИЛЕТЫ ОБЕСПЕЧИВАЮТСЯ ЗОЛОТОМ, ДРАГОЦЕННЫМИ МЕТАЛЛАМИ И ПРОЧИМИ АКТИВАМИ ГОСУДАРСТВЕННОГО БАНКА": Դարձերեսին առկա է դարչնագույն ուղղանկյուն շրջանակ, որի չորս անկյուններում ֆիքսված է "3" նիշը: Կենտրոնում ալիքաձև շրջանակների մեջ խոշոր "3" է գրված: Ստորև գված է թիվը՝ 1937, և "ТРИ ЧЕРВОНЦА" գրությունը: "3"-ի աջ և ձախ մասերում 10 լեզվով գրված է թղթադրամի արժեքը: Թղթադրամը մաշված է և վնասված: Լայնություն (սմ)՝  8.8 Երկարություն (սմ)՝  17.1 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Հայտնաբերման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1937 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-1192 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-154