Թղթադրամ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  10 հազար ռուբլի Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1921 թվականին շրջանառության մեջ դրվեցին Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության թղթադրամները: Թղթադրամի ընդհանուր ֆոնը նարնջագույն է,վրայի գրությունները՝ կարմիր: Դիմերեսի ձևավորումը կատարված է ազգային նախշերի օգտագործմամբ: Կենտրոնում գրված է « 10 000 ռուբլի » բառը: Տպված են հաստ թղթի վրա, առանց ջրանիշի և հիմնական մակագրությունները հայերեն են: Դարձերեսի վրա բազմալեզու գրություններ են Թղթադրամը տպագրվել է առանց սերիայի և համարի: Թղթադրամի վրա առկա են երկու պաշտոնյաների ստորագրությունները: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Հայտնաբերման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1921 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-709 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-104