Թղթադրամ Հայաստանի Հանրապետության «100 ռուբլի»

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Թղթադրամը ձևավորել են նկարիչներ Հակոբ Կոջոյանը և Արշակ Ֆեթվաճյանը, տպագրվել է Լոնդոնում՝ «Վաթերլո և որդիներ» (“Waterlow and Sons Limited”) ընկերության կողմից: Դիմերեսին պատկերված է բիբլիական Արարատ լեռը: Թղթադրամի վերևի աջ և ձախ անկյուններում պատկերված են թռչնապատկերներ, ներքևի աջ և ձախ անկյուններում՝ թղթադրամի անհատական համարանիշը՝ Ա544190, կենտրոնում՝ թողարկման տարեթիվը՝ 1919թ. և հետևյալ գրությունները՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ», «REPUBLIQUE ARMENIENNE», «100 ROUBLES 100», «ՀԱՐԻՒՐ ՌՈՒԲԼԻ», «РЕСПУБЛИКА АРМЕНIИ», «СТО РУБЛЕЙ», «ԱՊԱՀՈՎԻԱԾ Է ՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՄԲՈՂՋ ԳՈՅՔՈՎ», «ԿԵՂԾԱՐԱՐԸ ՊԱՏԺԻՈՒՄ Է ՕՐԷՆՔՈՎ»: Թղթադրամի վրա առկա է վարչապետ Ալ. Խատիսյանի (Խատիսիան) և ֆինասների նախարար Գր. Ջաղեթյանի (Ջազէթիան) ստորագրությունները: Դարձերեսի կենտրոնում պատկերված է օձին հաղթած թևատարած թրով արծիվ՝ խորհրդանշելով հայ ժողովրդի դարերի հաղթանակն ու պայքարն անկախության և պետականության համար: Չափս՝  13.8 x 8.8 սմ Նվիրատու՝  Վահան Բուռնազյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  <<Ցեղասպանության թանգարան ինստիտուտ>> հիմադրամ Շիֆր՝  բ-5 Բաժնեհաշվառանիշ՝  415