Թղթադրամ Հայաստանի Հանրապետության «50 ռուբլի»

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  1920թ. շրջանառության մեջ մտած Հայաստանի I Հանրապետության «50 ռուբլի» անվանական արժեքով թղթադրամ: Դիմերեսին՝ վերևի աջ և ձախ անկյուններում, պատկերված է թևավոր վիշապներ, որոնք խորհրդանշում են բարու և չարի մշտական պայքարը, ներքևի աջ և ձախ անկյուններում՝ թղթադրամի անհատական համարանիշը, կենտրոնում՝ թողարկման տարեթիվը՝ 1919թ. և հետևյալ գրությունները՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ», «REPUBLIQUE ARMENIENNE», «50 ROUBLES 50», «ՅԻՍՈՒՆ ՌՈՒԲԼԻ», «РЕСПУБЛИКА АРМЕНIИ», «50 РУБЛЕЙ 50», «ԱՊԱՀՈՎԻԱԾ Է ՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՄԲՈՂՋ ԳՈՅՔՈՎ», «ԿԵՂԾԱՐԱՐԸ ՊԱՏԺԻՈՒՄ Է ՕՐԷՆՔՈՎ»: Թղթադրամի վրա առկա է վարչապետ Ալ. Խատիսյանի և ֆինասների նախարար Գր. Ջաղեթյանի ստորագրությունները: Դարձերեսին պատկերված են նախշազարդեր և «50 ՌՈՒԲԼԻ» գրառումը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոնդոնի «Վաթերլո և որդիներ» (“Waterlow and Sons Limited”) ընկերություն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1919թ. Նյութը՝  թուղթ Չափս՝  12 x 8 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Հակոբ Կոջոյան և Արշակ Ֆեթվաճյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Բաժնեհաշվառանիշ՝  383, 384, 385, 386