Թղթադրամ հայկական

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  Թղթադրամ Հայաստանի առաջին հանրապետության, 100 ռ. Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Թղթադրամ Հայաստանի առաջին հանրապետության՝ 100 ռուբլի արժողությամբ- դիմերեսին երեք լեզվով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) գրված է «Հայաստանի հանրապետություն, հարյուր ռուբլի»: Ներքևի մասում վարչապետ Ալ. Խատիսյանի և ֆինանսների նախարար Գր. Ջաղեթյանի ստորագրություններն են, որոնցից ներքև Արարատ լեռն է պատկերված: Աջ և ձախ հատվածներում գրված է «100» թիվը: Դարձերեսի կենտրոնում Արծիվ է պատկերված, որի աջ և ձախ մասերում գրված է «100» թիվը: Սերիական համարը՝ Ա511212: Թղթադրամը պատկանել է ՀՀ վարչապետ Սիմոն Վրացյանին: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոնդոն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1919 թ. Չափս՝  14 x 8,5 սմ Նվիրատու՝  Հարություն Սարաջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16429