Թղթադրամ ՀՀ 100 ռ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դեղնականաչավուն հիմնագույնի վրա հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով գրված է «100» ռուբլի, դրոշմված են նաև Արարատ լեռան և Արարատյան դաշտավայրի պատկերները և Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցու զարդաքանդակներից մեկի գծանկարը: Ներքևի երկու կողմում նշված է թղթադրամի համարըԱ 833765 և 1919թ: Վերևի մասում թռչնաձև զարդանախշերի մեջ գրված է «Հայաստանի Հանրապետություն»: Վրան դրոշմված է Ալեքսանդր Խատիսյանի և ֆինանսների նախարար Գրիգոր Ջաղեթյանի ստորագրությունները: Հիմնական մակագրությունները հայերեն են, մասամբ կան նաև ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով մակագրություններ:Դարձերեսին՝ կլորավուն շրջանակի մեջ պատկերված է սուրը ձեռքին, օձին տապալող արծիվի պատկերը: Երկու կողմերում գրված է «100» նիշը և 1919: Ողջ մակերեսը ծածկված է բուսանախշերով : Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  13,8 Նյութը՝  Թուղթ Արտադրողի անվանումը՝  «Վաթերլո և որդիներ» ընկերությունը Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոնդոն Հայտնաբերման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1919թ. Նկարիչ-Ձևավորող՝  Հակոբ Կոջոյանը , Արշակ Ֆեթվաջյանը Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8115/5 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-83