Թղթադրամ սովետական

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  Թղթադրամ սովետական, 5 ռ. Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Թղթադրամ սովետական՝ 5 ռուբլի արժողությամբ- դիմերեսի աջ հատվածում օդաչու է պատկերված՝ ինքնաթիռի ֆոնին, ձախ վերին անկյունում՝ ԽՍՀՄ պետական զինանշանը: Աջ կողմի վերևի և ներքևի անկյուններում, ինչպես նաև կենտրոնական հատվածում գրված է «5» թիվը: Կենտրոնական մասում ռուսերեն գրված է «Пять рублей»: Դարձերեսի չորս անկյուններում, ինչպես նաև կենտրոնական հատվածում գրված «5» թիվը: Ներքևի կենտրոնական հատվածում ռուսերեն լեզվով, իսկ աջ և ձախ մասերում տասը լեզուներով գրված է «Հինգ ռուբլի»: Սերիական համարն է՝ 580581 ЛБ: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ՍՍՀՄ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1938 թ. Չափս՝  14 x 7 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1600